Բարձր արդյունավետությամբ էքսկավատորը վարձակալության ծառայություններն ավելի կայուն և շահավետ է դարձնում
Սպեցտեխ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականին՝ առաջարկելով անշարժ գույքի արագ զարգացող ոլորտում շինարարական որակյալ սարքավորումների վարձակալության ծառայություն։
Շինարարական սարքավորումների վարձակալության ծառայություն մատուցող ընկերության համար ամենակարևորը նախապես պայմանավորված ծառայությունների ժամանակին, ճշգրիտ և որակյալ մատուցումն է, որպես աութսորս գործընկեր կազմակերպություն: GEFF-ի գործընկեր ֆինանսական հաստատության միջոցով լիզինգի համար հասանելի բարձր արդյունավետությամբ սարքավորումները ապահովում են սարքավորման կատարողականության և վառելիքի արդյունավետ սպառման հիմնական կարիքները հնարավորինս ցածր պահպանման ծախսերով, և սահմանում ընկերության գործունեության արդյունավետության ու շահութաբերության նոր նշաձողեր:
CAT 330 սերիայի հիդրավլիկ էքսկավատորը համապատասխանում է ոլորտի ամենաբարձր չափանիշներին` մինչև 45% բարձր գործառնական արդյունավետություն, 20% վառելիքի արդյունավետություն և պահպանման ավելի ցածր ծախսեր, ապահովելով Սպեցտեխ ընկերությանը տարեկան 336 ՄՎտժ դիզելային էներգիայի խնայողություն: 163,000 ԱՄՆ դոլարի ներդրման հետգնման ժամկետը 6 տարի է։ Արդյունքում, ընկերությունը ձեռք է բերում ավելի գոհ հաճախորդներ և իր գործունեությամբ նպաստում է տարեկան 94 տոննա ածխաթթու գազի արտանետումների կրճատմանը:
«Լիզինգով ձեռք բերված նոր հիդրավլիկ էքսկավատորը միևնույն ծավալի վառելիքով 20%-ով ավել աշխատանք է կատարում։ Դա նշանակում է, որ մենք տարեկան ունենում ենք լրացուցիչ 4,5 շաբաթ՝ էլ ավելի լավ պայմաններում աշխատելու համար։ Սա մեզ մրցակցային առավելության հնարավորություն է տալիս։ Մեր հետագա ներդրումներում կդիտարկենք բարձր արդյունավետության սարքավորումների ձեռք բերումը», – ասում է ընկերության տնօրեն պարոն Միխայիլ Բլոխինը:
Ծրագրի իրականացմանն աջակցել են Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) և Կլիմայի Ներդրումային Ֆոնդերը (CIF):