Մեկ տարվա հետգնման ժամկետ ունեցող ներդրումը նպաստավոր պայմաններ է ստեղծում ապագա ներդրումների համար
2013թ.-ից «Էներգոձոր» ՍՊԸ-ն շահագործում է Սյունիքի մարզի Վաղուտ գետի վրա գտնվող փոքր հիդրոէլեկտրակայան (ՓՀԷԿ), համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրված լիցենցիայի:
2015-2018թթ ընկերության էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է նախագծված մակարդի կեսը: Հաշվի առնելով այդ հանգամանքը, ընկերությունը որոշում կայացրեց ձեռք բերել 75%-ով ավելի բարձր արդյունավետություն ունեցող ժամանակակակից տուրբինային գեներատոր: Արդյունքում, գրանցվեց էլեկտրաէներգիայի արտադրության աճ առանց որևէ այլ փոփոխության իրականացման՝ հիդրո-տեխնիկական կամ ջրահոսքի:
GEFF-ի թիմը վերլուծել է ծրագիրը՝ գնահատելով էներգիայի հնարավոր խնայողությունները, ֆինանսատեխնիկական պարամետրերը և ռիսկերը․ 25,276 ԱՄՆ դոլարի ներդրումը թույլ է տալիս ընկերությանը տարեկան խնայել 27,142 ԱՄՆ դոլար՝ մեկ տարում ապահովելով ներդրման հետգնումը: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների աճի հետ մեկտեղ, ներդրման արդյունքում տարեկան 242 տոննայով կնվազեն CO2 արտանետումները, դրանով իսկ նպաստելով կլիմայի վրա բացասական ազդեցության մեղմմանը:
«Այս ներդրումը ոչ միայն արդյունավետության և շահութաբերության կրկնապատկմանն է նպաստում, այլև հետագայում էներգաարդյունավետ ներդրումներ կատարելուն, որոնք իրենց հերթին նոր խնայողություններ կբերեն և կնպաստեն մեր բիզնեսի հետագա զարգացմանը», նշեց ընկերության տնօրեն Վարդան Բախշյանը:
Ծրագրի իրականացմանն աջակցել են Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) և Կլիմայի Ներդրումային Ֆոնդերը (CIF):