«Գրանդ Սպորտ»՝ միջազգային չափանիշներին համապատասխանող մարզաառողջարարական համալիրն անցում կատարեց դեպի էներգաարդյունավետության նոր մակարդակ, երբ ներդրեց բարձր արդյունավետությամբ արևային ջրատաքացման տեխնոլոգիաներում:
Ընկերությունը հիմնադրվել է 2011թ․ Երևան: Այն հայտնի է որպես պրոֆեսիոնալ մարզիկների և առողջ ապրելակերպով տարբեր տարիքային խմբերին բարձրակարգ ծառայություններ մատուցող ընկերություն: Էներգաարդյունավետ տեխնոլոգիաներում ներդրում կատարելու դրդապատճառներից էր ոչ միայն ծախսերի կրճատումը, այլև բիզնես մտածելակերպում փոփոխություն անելու առաջիններից մեկը լինելու մարտահրավերը:
Ֆինանսական վերլուծությունը, էներգախնայողության պոտենցիալը ու տեխնիկական գնահատումը անցկացվել են տեղական ֆինանսական կառույցի և տեխնիկական թիմի կողմից:
384,000 ԱՄՆ դոլարի արժողությամբ ներդրման արդյունքում ընկերությունը ձեռք է բերել և տեղադրել է 1.5 ՄՎտ ամենաբարձր հզորությամբ արևային ջերմաէլեկտրակայան՝ նպատակ ունենալով լուծել համալիրի տաք ջրի սպառումը: Ջերմակայանն ապահովում է 2 լողավազանների տաք ջրի մատակարարումը (որոնցից մեկի չափերը համընկնում են Օլիմպիականին), ինչպես նաև բոլոր այլ տարածքներում, որտեղ օրական կտրվածքով հաճախում են 600-800 հոգի:
«Համալիրի շինարարության փուլում «Grand Sport»-ի արևային ջերմակայանը հանդիսանում էր Կովկասյան տարածաշրջանում ամենամեծ ջերմակայանը: Ածխաթթու գազի արտանետումների կրճատումներից բացի, ուրախ ենք նշել նաև, որ այժմ համապատասխանում ենք էներգաարդյունավետ մարզաառողջարարական համալիրի միջազգային չափանիշներին», նշեց համալիրի տնօրեն՝ Սիրանուշ Հարությունյանը:
Ծրագրի իրականացմանն աջակցել են Եվրոպական Միությունը և Ավստրիայի Դաշնային ֆինանսների նախարարությունը: