2021թ. սեպտեմբերի 30-ին ՎԶԵԲ-ի GEFF ծրագրի Գենդերային բաղադրիչի շրջանակում կազմակերպվեց «Ներառական կանաչ տնտեսությունը Հայաստանում․ հզորացնելով կին և տղամարդ ձեռներեցներին՝ կայուն ապագա ունենալու համար» առցանց միջոցառումը, նպատակ ունենալով նպաստել Հայաստանում ներառական տնտեսության զարգացմանը, ինչպես նաև աջակցել ԳՖԿ-ներին ընդլայնելու իրենց կանաչ պորտֆելը և ոգևորելու ՓՄՁ-ներին ավելի կանաչ և ներառական զարգացման ուղիներ փնտրելու համար։
GEFF-ը Հայաստանում ծրագրի փոխկառավարիչ Անդրո Բուտխուզիի ջերմ ողջյունից հետո, ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն և Կլիմայի ներդրումների հիմնադրամի (CIF) սոցիալական զարգացման ավագ մասնագետ Նինա Կոլիբաշկինան ներկայացրեցին Հայաստանում կանաչ տնտեսության զարգացման և անցման ուղիները։ ՎԶԵԲ-ի Գենդերային և տնտեսական ներառականության գծով փոխտնօրեն Սունիտա Փիթամբրը ամփոփեց աշխատաժողովը իր փակման խոսքով։
Աշխատաժողովի առաջին պանելային քննարկումը վարում էր ՎԶԵԲ-ի գենդերային և տնտեսական ներառման քաղաքականության ղեկավար Մարիամ Կոբալիան և ներառում էր հանրային քաղաքականության ոլորտի ներկայացուցիչներ՝ Դիանա Հարությունյանը (ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակ), Նատալյա Հարությունյանը (ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակ), Աստղինե Փասոյանը («էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ), Ռուբեն Օսիպյանը (ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա): Քննարկման ընթացքում կարևորվեց այն մտքի գիտակցումը, թե որքան տարբեր է կլիմայի փոփոխությունը ազդում կանանց և տղամարդկանց վրա, ինչպես նաև տվյալների հավաքագրման և վերլուծության անհրաժեշտությունը՝ պարզելու կանանց պատկանող կամ կանանց ղեկավարած բիզնեսների հիմնական մարտահրավերները, և ինչպիսի կենսունակ կանաչ լուծումներ կարելի է կիրառել մարտահրավերներին դիմակայելու համար: Աներկբա է, որ կանանց աջակցմանն ուղղված ռեսուրսները շահավետ ներդրում են:
Երկրորդ պանելային քննարկումը վարում էր GEFF-ի գենդերային ֆինանսների փորձագետ Լիլիթ Ղարայանը։ Քննարկման մասնակիցներն էին՝ Զառա Ղարագյոզյանը (ՀՎԷԷՀ), Արա Մակարյանը (Արմսվիսբանկ), Լիլիթ Մարտիրոսյանը (Ինեկոբանկ), Վահագն Շմավոնյանը (ԱԳԲԱ Լիզինգ): Քննարկումը ծավալվեց հետևյալ թեմաների շուրջ՝ կլիմայի փոփոխությունը և դրա ազդեցությունը ձեռնարկատիրական գործունեության և արտադրողականության վրա, ինչպես նաև կանաչ տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկացվածության ցածր մակարդակը պոտենցիալ ներդրողների շրջանում։ Քանի որ կանայք ավելի շատ են խուսափում ռիսկերից, մասնակիցների քննարկման շեշտադրումը կատարվեց ֆինանսական գրագիտության վրա՝ աջակցելու կանանց կանաչ ներդրումների վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնելու հարցում: Կարևորվեց նաև տեղական, մարզային և գյուղական մակարդակներում կարողությունների զարգացմանն աջակցությունը, տեղեկատվական արշավների կազմակերպումը և միջազգային դոնորների ու գործակալությունների կողմից հովանավորվող ծրագրերի ընդլայնումը:
Միջոցառման ընթացքում GEFF-ի Գենդերային բաղադրիչի փորձագետները ներկայացրեցին Հայաստանում գենդերային բաղադրիչի, կլիմայի փոփոխության և կանաչ ֆինանսավորման վերաբերյալ անցկացրած ելակետային հետազոտության արդյունքները. կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի ոլորտներում գործող ՓՄՁ-ների կին և տղամարդ ղեկավարների շրջանում անցկացրած հարցումը բացահայտել է, որ․
Միջոցառմանը ներկա էին շուրջ 90 ներկայացուցիչներ ՄՓՄՁ և միջազգային կազմակերպություններից, ծրագրերի ներկայացուցիչներ և ոլորտի մասնագետներ:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին