Հայաստանը էներգետիկայի ռեսուրսների առումով մեծ կախվածություն ունի այլ երկրներից՝ երկրի առաջնային էներգետիկայի կարիքների 75% տոկոսը բավարարվում է ներկրմամբ: Այդ իսկ պատճառով, չափազանց կարևոր է հնարավորինս խնայել էներգիան՝ խուսափելու էներգիայի գների տատանումներից:
Բնակելի հատվածները դեռևս «ջերմոցային գազերի» վնասակար արտանետումների ազդեցության ներքո են: ՎԶԵԲ-ն իր գործընկերների հետ միասին տվյալ ոլորտին տրամադրում է վարկային գծեր, որպեսզի բնակելի շենքերի բնակիչները հնարավորություն ստանան խնայել էներգիա և դրամ:
Էներգիայի պակաս սպառում, պակաս ծախսեր
Սուրեն Ջանոյանը, ով իր ընտանիքի հետ բնակվում է Գյումրիում, օգտվեց հնարավորությունից իր տունը ավելի հարմարավետ դարձնել, երբ մեկ ու կես տարի առաջ տեղափոխվեց նոր տուն:«Ներդրում եմ արել նոր արևային ջրատաքացման համակարգ գնելով, քանի որ այն ավելի մատչելի է և բնությանը պակաս վնաս է հասցնում», ասաց պրն. Ջանոյանը, «Շատ ճիշտ որոշում էր: Նախորդ տանը միշտ խնդիր ենք ունեցել կաթսայում ճիշտ աստիճանի տաք ջուր ունենալու առումով, բայց այսօր այդ խնդիրն արդեն անցյալում է»:
Նոր ջեռուցման համակարգի օգտագործման արդյունքում, պրն․ Ջանոյանի կոմունալ ծախսերը կրճատվել են տարեկան մոտ 300 եվրոյով, ինչնընտանիքի համար ոչ միայն շոշափելի է, այլև երկարաժամկետ է:
Պրն. Ջանոյանը հանդիսանում է 9,500 բնակիչներից մեկը, ով մեծ օգուտ է ստացել Հայաստանում գործող ՎԶԵԲ գործընկեր ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային գծերից: Հարկ է նշել, որ առաջարկը գործում է ոչ միայն բնակելի շենքերի բնակիչների համար, այլ նաև առևտրային կազմակերպությունների համար:
Ինտենսիվ էներգասպառող ոլորտների զարգացման հնարավորություններ
Գյուղատնտեսական նպատակով օգտագործվող ջերմոցների ապակյա կառույցների մեջ անհրաժեշտ ջերմության պահպանումը պահանջում է շատ էներգիայի ծախս: Բանջարեղեն արտադրող Այլընտրանքային էներգիա ՍՊԸ-ն իր առօրյայում էառնչվում այս խնդրի հետ: Ընկերությունը գտնվում է Ձորաղբյուր գյուղում, ոչ հեռու Երևանից և սեփական ջերմոցներում տարեկան արտադրում է մոտ 4,500 տոննա լոլիկ ու վարունգ:
Էներգասպառման ծախսերը կազմում են բիզնես ծախսերի զգալի մասը: Այդ ամենին ավելանալով նաև էլեկտրաէներգիայի անկայուն գները, ստիպեցին ընկերությանը նոր հնարավորություններ փնտրել՝ խնայումներ կատարելու համար:
Ընկերությունը 2,3 միլիոն դոլարի համարժեք վարկ է վերցրել՝ ձեռք բերելու էներգաարդյունավետ միջոցներ, օրինակ նոր էներգախնայող էկրաններ, կաթսաներ և ինքնակառավարվող համակարգեր: Այս ներդրման շնորհիվ, ընկերության տարեկան խնայողությունը կազմել է 400,000 դոլար:
«Այս ներդրումը գերազանցեց մեր բոլոր ակնկալիքները և օգնեց գրանցել շուրջ 50% էներգախնայողություն», – ասաց Այլընտրանքային էներգիա ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Սարգսյանը, «Ներդրումը նպաստեց երկարաժամկետ փոփոխությունների ձեռքբերմանն ու շուկայում ավելի մրցունակ դիրքերի գրավմանը»:
Երկարաժամկետ ազդեցություն
Էներգաարդյունավետ սարքավորումների կամ այլ միջոցների ֆինանսավորման համար վարկ վերցնելը Հայաստանի քաղաքացիներից շատերի համար նոր է: Այդ պատճառով, ՎԶԵԲ-ը բանկերի հետ համատեղ աշխատում է նմանատիպ ներդրումների շուկա ստեղծելու ուղղությամբ՝ պոտենցիալ հաճախորդներին տրամադրելով փորձագիտական խորհուրդ առկա էներգախնայող տեխնոլոգիաների վերաբերյալ, ինչպես նաև անցկացնելով ստուգողական այցեր՝ որպեսզի հավաստիանա սարքավորումների ճիշտ տեղադրվածության հարցում:
«ՎԶԵԲ-ի գերակա նպատակներից է ստեղծել կայուն և մրցունակ տնտեսություն, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում», ասաց ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը, «Այն համատեղ աշխատանքը, որ մենք իրականացնում ենք մեր գործընկերների հետ, աջակցելով բիզնեսներին և փոքր տնտեսություններին ընտրելու և ֆինանավորելու էներգաարդյունավետ սարքավորումների ձեռք բերումը, հանդիսանում է այս գործընթացի կենսականորեն կարևոր մաս»:
«Էներգաարդյունավետությունը համարվում է ԵՄ էներգետիկ անվտանգության քաղաքականության հիմնարար կորիզը, և մենք հավատում ենք, որ կարող ենք աջակցել Հայաստանին, որպես ԵՄ ընտանիքի անդամ, դառնալ ավելի անկախ էներգետիկայի ոլորտում: Տվյալ ոլորտում ԵՄ-ն ավելացնում է իր աջակցության ծավալները՝ իրականացնելով մի շարք ծրագրեր», հավելեց Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Պիոտոր Սվիտալսկին:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին