Կանայք կազմում են աշխարհի բնակչության գրեթե կեսը, և թեև նրանք հաճախ տարաբնույթ ազդեցության են ենթարկվում կլիմայի փոփոխության պատճառով, նրանց ասելիքը միշտ չէ, որ լսելի է քաղաքականության և որոշումների կայացման մակարդակում ցածր ներկայացվածության պատճառով: Այժմ ավելի քան երբևէ, կանանց մասնակցությունը կլիմայի փոփոխություններին վերաբերող գործողություններին շատ կարևոր է՝ առողջ, զարգացող և կայուն ապագա ապահովելու համար: Հայաստանում կանայք ակտիվորեն ներգրավված են կայուն ապագայի կերտման գործընթացում․ նրանց ներդրումը պետք է լսելի լինի, խրախուսվի և պատշաճ կերպով ներկայացվի հանրությանը:
Հաշվի առնելով վերը նշվածը, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ն նախաձեռնել էր «Կանայք հանուն կլիմայի և էներգետիկայի» միջոցառումը, որը իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ, «Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրությունը ՄԱԿ ԿՓՇԿ-ին և երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցը» ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի շրջանակներում: Միջոցառման նպատակն էր համախմբել «կլիմայի» և «էներգետիկայի» ոլորտով հետքրքրված օրենսդիր, մասնավոր և հասարակական հատվածի ներկայացուցիչ կանանց՝ Հայաստանի կայուն զարգացմանն ի նպաստ: Միջոցառմանը ներկա գտնվողները հնարավորություն ունեցան մասնակցելու փորձի փոխանակման, ոգեշնչող ելույթների, կլիմայի և էներգետիկայի ոլորտում գործող կանանց մասնագիտական պատմությունների, ինչպես նաև իրենց նվաճումների վերաբերյալ:
Պանելային քննարկումների և շփումների միջոցով ավելի քան 50 մասնակիցներ կարողացան իրավիճակի, փորձի և մարտահրավերների վերաբերյալ համատեղ պատկերացում ձևավորել: GEFF-ը Հայաստանում ներկայացված էր ծրագրի իրականացման տեղական թիմի կողմից՝ կանանց շրջակա միջավայրի վրա ազդեցության, տեղեկացվածության բարձրացման և պահանջվող գործողությունների խթանման շուրջ քննարկումներին:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին