EBRD-ն, IFC-ն և Եվրամիությունը պայմանավորվել են աջակցել Հայաստանում առաջին լայնամասշտաբ արևային էլեկտրակայանի կառուցմանը, որն առաջինն է նաև Կովկասի համար:
Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքում գտնվող 55 ՄՎտ հզորությամբ կայանի կառուցումը կխթանի Հայաստանում վերականգնվող էներգիայի տարածումը և կնպաստի երկրին նվազեցնել իր կախվածությունը ներկրվող վառելիքների նկատմամբ:
Կայանը նախագծվել է Fotowatio Renewable Ventures (FRV) կողմից, որը հանդիսանում է Abdul Latif Jameel Energy աշխարհում լայնամասշտաբ վերականգնվող էներգետիկայի նախագծերի իրականացնող ընկերություններից: Այն ստանալու է 35.4 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման փաթեթ, որը բաղկացած է 17,7 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկերից՝ ԱՄՖ-ից և ՎԶԵԲ-ից: Նախագիծը կստանա նաև ԵՄ կողմից 3 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհ, որը մոբիլիզացված է ՎԶԵԲ-ի կողմից: ԱՄՖ-ի ֆինանսավորման փաթեթը ներառում է 8,9 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ՝ ԱՄՖ-ի սեփական հաշվից և 8.9 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ՝ Ֆինլանդիա-ԱՄՖ Կլիմայի համատեղ ֆինանսավորման ծրագրից:
Ակնկալվում է, որ Մասրիկի արևային կայանը տարեկան արտադրելու է ավելի քան 128 գիգավատ ժամ էլեկտրաէներգիա՝ մրցունակ 4,19 ցենտ մեկ կՎտ ժամ սակագնով: Էլեկտրաէներգիան վաճառվելու է էլեկտրաէներգիայի գնման պայմանագրով «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին: Նախագիծը կկանխի տարեկան 40,000 տոննա ածխաթթու գազի արտանետում: Հենց հիմա Հայաստանի էլեկտրաէներգիայի սպառման գրեթե 70 տոկոսը կախված է ներմուծվող հանածո վառելիքներից: Քանի որ երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկն աճում է, վերականգնվող էներգետիկայի աղբյուրները հանդիսանում են կայուն և ցածր գնով այլընտրանքային էներգիայի աղբյուր, իսկ Մասրիկի կայանը կոչված է օրինակ ծառայելու Կովկասի այլ երկրներին:
Աիդա Սիդդիկովան, ՎԶԵԲ-ի էներգետիկ Եվրասիա, կայուն ենթակառուցվածքների խումբ, ասել է. «ՎԶԵԲ-ն ուրախ է աջակցել այս ուղենիշային նախագծին, որը բխում է մեր ակտիվ քաղաքական ներգրավվածությունից ու 1993թ.-ից ի վեր Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումներից: Հետևելով ՎԶԵԲ-ի էլեկտրական ցանցերի ֆինանսավորմանը, էլեկտրաէներգիայի մասնավոր արտադրությանն ու մասնավորեցմանը, մենք ուրախ ենք տրամադրել ֆինանսավորում այս առաջին կոմունալ մասշտաբով արևային ծրագրի համար, քանի որ մենք իշխանությունների հետ աշխատում ենք քամու և արևի հետագա վերականգնվող աճուրդների մշակման ուղղությամբ: Մենք խորապես երախտապարտ ենք մեր գործընկերոջը՝ Եվրամիությանը, որ մեզ հետ այս ուշագրավ նախագիծը համաֆինանսավորել է»:
«Հայաստանը մեծ ներուժ ունի, երբ խոսքը գնում է վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես արևային էներգիայի զարգացման մասին, և երկիրը ռազմավարական առաջնահերթություն է FRV-ի համար», ասել է FRV-ի Միջին Արևելքի և Աֆրիկայի գործադիր տնօրեն Միկել դե Իռալան: «Կովկասի մեր առաջին արևային նախագծի ֆինանսական իրականացումը կարևոր նշանակություն ունի FRV-ի համար, և դա մեզ թույլ է տալիս ընդլայնել մեր հասանելիությունը և շարունակել իրականացնել լայնամասշտաբով արդյունաբերական նախագծերն ամբողջ աշխարհում: Այս նախագծի առումով մենք չափազանց հպարտ ենք, քանի որ նպաստում ենք երկրի կայուն տնտեսական աճին, երկրում բարիքի և աշխատատեղերի ստեղծմանը, դրանով իսկ նպաստելով ավելի կայուն ապագա կերտելուն»:
«Մասրիկ արևային էներգիայի նախագիծը հիմնարար դեր կխաղա Հայաստանում` էներգետիկ և կլիմայական նպատակներին հասնելու հարցում` համաձայն ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և կայուն զարգացման նպատակների: Այն նաև ունի նոր աշխատատեղեր ու տարածաշրջանում նոր արդյունաբերական հնարավորություններ ստեղծելու ներուժ, ինչպես նաև տնտեսական աճին նպաստելու ներուժ, ինչպես ԵՄ-ն է նպաստում է Եվրոպական կանաչ գործարքի միջոցով», ասել է Անդրեա Վիկտորինը, ԵՄ դեսպան, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը:
Նախագիծը, որը ներառում է 55 ՄՎտ էլեկտրակայանի և 9 կիլոմետրանոց էլեկտրահաղորդման մշակում, կառուցում և շահագործում՝ Հայաստանում արեգակնային-ֆոտովոլտային մրցակցային առաջին նախագիծն է: Համաշխարհային բանկը օգնել կառավարությանը պատրաստել նախագիծը և տրամադրել է գործարքների խորհրդատվական աջակցությունը: Մրցույթի համակարգման գործընթացը, որ սահուն կերպով իրականացվել է Վերականգնվող էներգետիկայի ծրագրի և Համաշխարհային բանկի կողմից, շատ մրցակցային է եղել:
Մասրիկ նախագիծը հանդիսանում է Համաշխարհային բանկի խմբի և Հայաստանի միջև 15 տարվա համագործակցության արդյունքում, որը նպաստել է խելամիտ բարեփոխումների իրականացմանը` սպառողներին ավելի արդյունավետ էլեկտրամատակարարում ապահովելու համար: ՎԶԵԲ-ը, ԱՄՖ-ն և ԵՄ-ն աջակցել են Հայաստանի էներգետիկ ոլորտին` մասնավոր ներդրումներ ներգրավելու, համաշխարհային փորձառություն բերելու և նորագույն տեխնոլոգիաներին աջակցելու միջոցով: Վերականգնվող էներգիայի կարողությունների բարձրացումը կարևոր նպատակ է հանդիսանում ՎԶԵԲ-ի և ԱՄՖ-ի համար Հայաստանի համար երկրի ռազմավարության ներքո:
Աղբյուր: ՎԶԵԲ
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին