ՎԶԵԲ-ը գործարկել է բջջային նոր հավելված՝ Tech Selector, որը փոխելու է Բանկի կողմից կլիմայի ֆինանսավորման մոտեցումը, բավարարելով այն հաճախորդների կարիքները, ովքեր ավելի ու ավելի են օգտագործում բջջային սարքերը թե համաճարակային իրավիճակում և թե դրանից դուրս:
Տեխնոլոգիաները և թվայնացումը շարունակում են փոխակերպել ֆինանսական ոլորտի գործունեության ձևը: Ֆինանսական ծառայությունների համար թվային տեխնոլոգիաների նորարարական նախագծերը, ինչպիսին է նաև Tech Selector-ը, փոխում են ֆինանսական հաստատությունների և դրանց հաճախորդների միջև փոխհարաբերությունները՝ միաժամանակ բարելավելով կանաչ տեխնոլոգիաների և կլիմայի ֆինանսավորման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը:
Բիզնեսներին ու անհատներին հեռախոսներով հասանելի կլինեն ավելի քան 18,000 կանաչ՝ էներգաարդյունավետ, վերականգնվող էներգիայի, ջրի օգտագործումը նվազեցնող ու հողերի էրոզիան կանխող տեխնոլոգիաներ:
Օգտատերերը կկարողանան հեշտությամբ նույնականացնել այն տեխնոլոգիաները, որոնք ՎԶԵԲ-ից ստանում են աջակցություն` Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF), Կանաչ առևտրի Ֆինանսավորման Ծրագրի (Կանաչ TFP) կամ Կլիմայի փոփոխության ծրագրի Ֆինանսների և տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնի (FINTECC) միջոցով:
«Կորոնավիրուսային պանդեմիան արագացնում է մանրածախ առևտրի անցումն առցանց, և դա մենք ընդունում ենք որպես կանաչ տնտեսությունը զարգացնելու հնարավորություն», ներկայացնում է Քսենիա Բրոկմանը, ՎԶԵԲ-ի էներգետիկ արդյունավետության և կլիմայի փոփոխության գծով Փոխտնօրենը:
«Մեր նոր ծրագիրը բարելավում է տեղեկատվության հասանելիությունն այն տնտեսություններում, որտեղ բջջային ինտերնետը հաճախ ավելի զարգացած է, քան լայնաշերտը: Tech Selector-ը կանաչ տեխնոլոգիաները հասանելի է դարձնում այն բիզնեսներին և տնտեսություններին, որոնք ցանկանում են կրճատել իրենց կոմունալ ծախսերը, բարձրացնել իրենց արտադրողականությունն ու մրցունակությունը, ինչպես նաև բարելավել իրենց տարածքների հարմարավետությունը»:
Tech Selector-ն արագացնելու է կլիմայի ֆինանսավորման տրամադրումը GEFF-ի և ՎԶԵԲ-ի այլ ֆինանսական լուծումների միջոցով` միջազգային դոնորների և գործընկերների աջակցությամբ, ինչպիսիք են Եվրամիությունը (ԵՄ), Կանաչ կլիմայի ֆոնդը (GCF) և Կլիմայի ներդրումային ֆոնդերը (CIF):
Նորարար հավելվածը հիմնված է ՎԶԵԲ-ի կողմից դեռևս 2018թ.-ին գործարկված առաջին էլեկտրոնային առևտրի գործիքի վրա: Այս առցանց գնումների հարթակն առաջարկում է օգտատերերին կանաչ տեխնոլոգիաների գլոբալ կատալոգի հասանելիություն EBRD-ի ռեգիոններում և դրանից դուրս:
Պլատֆորմում և հավելվածում ներառված ավելի քան 70 տեխնոլոգիաների շարքում են՝ էներգաարդյունավետ ջերմային պոմպեր և արևային պանելներ, արդյունավետ կաթիլային ոռոգման համակարգեր և սերմնացանի մեքենաներ, որոնք նպաստում են հողի կայուն կառավարմանը:
Միասին, հավելվածն ու Green Technology Selector առցանց հարթակը ստեղծում են շուկա, որն ավելի դյուրին է դարձնում կանաչ տեխնոլոգիաներիը ներդրումը՝ միաժամանակ խթանելով ՎԶԵԲ-ի գործունեության երկրների միջև առևտուրը:
Արտադրողները կարող են իրենց արտադրանքը ներկայացնել Green Technology Selector-ում, իսկ տեխնոլոգիաների տեղական վաճառողները կարող են գրանցել դրանք ինչպես նաև նշել իրենց գտնվելու վայրը: Եթե նրանց առաջարկները բավարարում են սահմանված կատարողական պահանջները, ՎԶԵԲ-ը դրանք հասանելի է դարձնում հաճախորդներին թե հավելվածով և թե հարթակով որոնումների համար:
Տեխնոլոգիաներ որոնողները կարող են գտնել արտադրողներ և վաճառողներ մի քանի րոպեի ընթացքում և իրենց գնման ծրագրերը ներկայացնել ՎԶԵԲ-ի ֆինանսական գործընկերներին, ինչպիսիք են տեղական բանկերը, լիզինգային ընկերությունները և միկրոֆինանսավորման հաստատությունները: Սա կարագացնի հաճախորդների պահանջների մշակման ժամկետները և կդյուրացնի ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորումը:
Եթե հաճախորդը որոշի ներդրումներ կատարել այնպիսի տեխնոլոգիաներում որոնք առկա չեն տվյալ հաճախորդի գործունեության երկրում, ապա դա հնարավոր կլինի ձեռք բերել և ներմուծել ՎԶԵԲ-ի Կանաչ Առևտրի Ֆինանսավորման Ծրագրի (TFP) ներքո:
ՎԶԵԲ-ը մշակել է Tech Selector հավելվածը և Green Technology Selector հարթակը GEFF ծրագրի ներքո` Ավստրիայի ֆինանսների դաշնային նախարարության դոնորային ֆինանսավորմամբ:
Մինչև 2019թ.-ի ավարտը ՎԶԵԲ-ը և համաֆինանսավորող գործընկերները տրամադրել են ավելի քան 4,6 միլիարդ եվրոյի ֆինանսավորում GEFF ծրագրի շրջանակներում, որը գործում է ավելի քան 148 գործընկեր ֆինանսական հաստատությունների միջոցով աշխարհի 27 երկրներում: GEFF-ի ֆինանսավորումից օգտվել է ավելի քան 190,000 հաճախորդ, ներառյալ փոքր և միջին ձեռնարկություններ (ՓՄՁ), կորպորացիաներ ու ֆիզիկական անձինք, և հանգեցրել տարեկան 8,6 միլիոն տոննա ածխաթթու գազի արտանետումների կանխման:
Աղբյուր՝ ՎԶԵԲ
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին