ՎԶԵԲ նախագահ պրն. Սումա Չակրաբարտին ավարտեց իր այցը Հայաստան: Այցի ընթացքում պրն. Չակրաբարտին հաստատեց Բանկի պատրաստակամությունը Հայաստանում շարունակական ներգրավվածության՝ առաջնային աջակցություն ցուցաբերելով մասնավոր սեկտորի զարգացմանը:
Երևանյան այցի ընթացքում, նախագահ Չակրաբարտին հանդիպեց կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց գլխավորում էին նախագահ՝ Սերժ Սարգսյանը և վարչապետ՝ Կարեն Կարապետյանը:
Նախագահ Չակրաբարտին ամփոփեց իր այցը, նշելով, «Սա արդեն իմ երրորդ այցն է Հայաստան որպես ՎԶԵԲ նախագահ և այդ փաստը արդեն իսկ արտացոլում է ՎԶԵԲ-ի մեծ կարևորությունը և հատուկ ուշադրությունը Հայաստանի և տարածաշրջանի նկատմամբ: Տարիների ընթացքում, մենք երկրում զգալի փոփոխություններ ենք գրանցել, որոնք մեզ ավելի են ոգևորում տեսնել նոր բարեփոխումների իրականացումը: Կարևորելով դա, ՎԶԵԲ-ը պատրաստակամություն է հայտնում նպաստել Հայաստանում Բանկի ռազմավարական ուղղությունների զարգացմանը՝ աջակցություն մասնավոր սեկտորին, կապիտալի շուկայի զարգացում և հանրային ոլորտի բարեփոխումներ»:
Հայաստանում 1992 թվականի հիմնադրումից մինչև այսօր, ՎԶԵԲ-ը կատարել է 1.11 մլրդ եվրոյի ներդրում 153 նախագծերի իրականացման համար, որոնք ուղղված են եղել ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային ոլորտներին: Նշված ներդրումների 88%-ը ուղղվել են մասնավոր հատված:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին