Համեմատաբար ցուրտ ձմեռներն արդեն իսկ հանգեցրել են տեղեկացվածության մակարդակի մի փոքր բարձրացման՝ կապված հայ հասարակության կողմից էներգիայի սպառման ծախսերի հետ:
Բացի այդ, վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում իրականացված ազգային և միջազգային բնապահպանական բազմաթիվ ծրագրերի արդյունքում, որոնք ուղղված են բնակչության և գործարարների տեղեկացվածության բարձրացմանը (օրինակ՝ ՎԶԵԲ (EBRD), ԿԿՀ (GCF) և ԳԶԲ (KfW)), կարելի է նկատել իրազեկվածության զգալի աճ՝ էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի, ջրի պահպանման և շրջակա միջավայրի վերաբերյալ: Տարբեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվում է, որ բնակչության շուրջ 65% -ը լայնորեն ծանոթ է այս թեմաներին:
Բազմաթիվ գործարարներ իսկապես գիտակցել են, որ կանաչ ներդրումները ոչ միայն բերում են գործառնական ծախսերի կրճատման, այլև ընդհանուր առմամբ բարելավում են բիզնեսի մրցունակությունը, ներառյալ այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են արտադրանքի / եկամտաբերության ավելացումը, արտադրանքի որակի բարելավումը, արտադրության հուսալիության բարձրացումը և նոր շուկաներ դուրս գալու հնարավորությունը:
Ձեռնարկությունների թիվը, որոնք ունեն լավ պատկերացում և լայն գիտելիքներ այդ խնդիրների վերաբերյալ, կայուն աճում է: Ըստ էության, ձեռնարկություններն ակտիվորեն կատարում են կանաչ ներդրումներ: Այնուամենայնիվ, կանաչ տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու հատուկ հետաքրքրություն չկա, քանի դեռ առկա չէ համապատասխան տնտեսական օգուտ: Հետևաբար, բնապահպանական իրազեկվածության հետ կապված ամենամեծ մարտահրավերը կայանում է էներգաարդյունավետ ներդրումների կարևորության գիտակցման փոխանցումը հասարակ բնակչությանը:
Ժամանակակից համաշխարհային միտումները ցույց են տալիս տնտեսական տեղաշարժեր դեպի ավելի էներգաարդյունավետ տնտեսություններ և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների աճ: Շուկայում պահանջարկի աստիճանական աճի արդյունքում համապատասխան կանաչ ապրանքներն ու տեխնոլոգիաներն այժմ հասանելի են նաև Հայաստանում: Ամենատարածված էներգատար տեխնոլոգիաների համար, ինչպիսիք են ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերը (HVAC), ինչպես նաև լուսավորության համակարգերը, Հայաստանում առկա է նորագույն էներգաարդյունավետ ապրանքների բավարար շուկա: Ջեռուցման, օդափոխության, օդորակման և լուսավորության համակարգերի բոլոր խոշոր արտադրողները Հայաստանում ունեն պաշտոնական ներկայացուցիչներ, որոնք, չնայած հնարավոր է, որ չունեն ամբողջ արտադրանքի տեսականին, բայց կարող են դրանք պատվիրել համեմատաբար կարճ ժամանակահատվածում: Այնուամենայնիվ, Հայաստանում չկան ավելի մեծ և հատուկ նշանակության սարքավորում արտադրողների ներկայացուցիչներ, ինչպիսիք են, օրինակ՝ մասնագիտացված արտադրական հոսքագծերը կամ սննդի վերամշակման սարքավորումները: Այս տեսակի սարքավորումները ներմուծվում են հիմնականում Ռուսաստանից, Եվրոպայից կամ Ասիայից:
Վերջին մի քանի տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը զգալի ջանքեր է գործադրել էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի օգտագործման բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Էներգախնայողության գործողությունների ազգային ծրագրի (NEEAP) հետագա կատարելագործումից բացի, որի նպատակն էր էներգաարդյունավետության ազգային քաղաքականության իրագործումն արագացնելը, կատարվել են այլ նշանակալի քայլեր, ինչպիսիք են՝ գազ և էլեկտրաէներգիա սպառող սարքերի համար մակնշման ներդրում (2015 թ.), շենքերի ջերմամեկուսացման պահանջների սահմանում (2016 թ.), վերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի գնման սակագների հետագա ճշգրտում՝ սահմանելով նաև սակագին արևային էլեկտրաէներգիայի համար (2017 թ.), ներդնելով զուտ փոխհոսքերի մեխանիզմը արևային ֆոտովոլտային կայանների համար (2016 թ., բարելավված 2018 թ.), ինչպես նաև նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի և պետական միջոցներով կառուցվող (վերակառուցվող, վերանորոգվող) շինությունների էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգի հաստատումը (2018 թ.):
2018 թվականին էլեկտրաէներգիայի հաստատագրված սակագնի (feed-in tariff), իսկ ավելի կոնկրետ փոխհոսքերի հաշվարկման համակարգի (net metering) հետագա փոփոխությունները հանգեցրեց երկրում արևային ՖՎ նախագծերի ակտիվ զարգացմանը: Միայն վերջին երկու տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի հաստատագրված սակագնի վրա հիմնված նախագծերի շրջանակներում ստացած դրվածքային հզորությունը աճել է ութ անգամ և հասել շուրջ 57 ՄՎտ-ի ՝ ավելի քան 25 իրականացված նախագիծ, ներառված են նաև ավարտման փուլում գտնվող նախագծերը (2018 թ. ՝ 7 ՄՎտ ՝ 9 նախագծերի արդյունքում): Փոխհոսքերի հաշվարկման սխեմայի շրջանակում դրվածքային հզորությունը միաժամանակ տասնապատկվել է և հասել շուրջ 75 ՄՎտ-ի`գրեթե 4000 ծրագիր` երկու տարի առաջվա 7.8 ՄՎտ (700 նախագիծ) համեմատ: Միևնույն ժամանակ, ստեղծվեցին արևային ՖՎ վահանակների արտադրությամբ զբաղվող տեղական առաջին գործարանները: Կան մի քանի ընկերություններ, որոնք մատակարարում և տեղադրում են արևային ջրատաքացուցիչներ (SHWS) և ՖՎ համակարգեր, ինչպես նաև մեծ թվով մատակարարներ, որոնք բացի իրենց հիմնական արտադրանքի վաճառում են նաև վերը նշված արտադրողների տեսականուց: Դրական զարգացումների շնորհիվ, արևային էներգիայի մասնաբաժինը էլեկտրաէներգիայի արտադրության մեջ մինչև 2020 թ. սեպտեմբերի վերջը կրկնապատկվել է (0.76), համեմատած 2019 թ.-ի տարեվերջի իրավիճակի հետ (0.32%)։ Այն դեռևս ոչ մեծ, բայց խոստումնալից ելակետ է:
Նման դինամիկ զարգացումներ կարելի է տեսնել նաև այլ ոլորտներում, ինչպիսիք են էներգաարդյունավետության ներդրումները զբոսաշրջության և գյուղատնտեսության մեջ: Օրինակ, վերջին հինգ տարիների ընթացքում կառուցվել են ավելի քան 250 հյուրանոցներ և առողջարաններ, ինչպես նաև վերանորոգվել են մի շարք հաստատություններ: Գրեթե բոլոր այս նախագծերը ներառում են էներգաարդյունավետ հատուկ միջոցառումներ, հնարավորության դեպքում օպտիմիզացվել են սարքավորումների համապատասխան բաղադրիչները ՝ էներգիայի սպառման, կյանքի տևողության և օգտագործված նյութերի առումով: Նշված ներդրումային նախագծերը հիմնականում ներառում են հետևյալ բաղադիչներ՝ էկոլոգիապես մաքուր ջերմամեկուսացում, էներգաարդյունավետ պատուհաններ, էներգաարդյունավետ ջեռուցման համակարգեր, LED լուսավորության համակարգեր և տանիքի ՖՎ համակարգեր։ Բացի այդ, շատ կարևոր է նշել, որ այս ոլորտում ստեղծվել է ավելի քան 1700 նոր աշխատատեղ:
Սննդի վերամշակման ոլորտում ժամանակակից սարքավորումների և մեքենաների (արտադրական և փաթեթավորման գծեր, հովացման սառնարաններ և այլն) ձեռքբերմանն ուղղված հսկայական ներդրումներից բացի, ակտիվորեն զարգացել է առաջնային գյուղատնտեսության ոլորտը: Որպես օրինակ կարող ենք նշել, որ, ներկայումս յուրաքանչյուր վեցերորդ ջերմոցը (2019 թ. ՝ 1,300` 177 հա) գործում է բարձր կատարողականությամբ տեխնոլոգիաներով, կառուցվում են լրացուցիչ 26 հա նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցներ: Նման ջերմատների բնորոշ առանձնահատկությունները պոլիկարբոնատային ծածկույթներն են կամ երկշերտ փչովի ծածկոցները, որոնք ապահովում են մինչև 30% էներգախնայողություն ՝ համեմատած սովորական ապակուց պատրաստված ջերմոցների հետ: Մեկ այլ օրինակ են անասնակերերը, որոնք սկսում են մեծ տարածում ունենալ անասնապահությամբ զբաղվող հայ ֆերմերների շրջանում:
Չնայած վերջին հինգ տարիների ընթացքում բազմաբնակարանային ֆոնդն աճել է ավելի քան 2 միլիոն քառակուսի մետրով (շուրջ 2%), առկա է միայն մի քանի էներգաարդյունավետ շենք, որոնք իրականացվել են հիմնականում միջազգային նախագծերի շրջանակում, ինչպիսիք են ՄԱԿԻ-ի զարգացման գրասենյակը (UNDP: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Ազգային հիպոթեկային ընկերության ծրագրի շրջանակներում նոր կառուցված շենքը վերջերս ստացել է էներգաարդյունավետության անձնագիր (դաս B): Նույնիսկ եթե նմանատիպ շենքերի քանակը փոքր է, դա կրկին մեկնարկային կետ է շինարարության ոլորտում նոր նախագծերի իրականացման համար: Անկասկած էներգաարդյունավետ շենքերի կառուցապատումների աշխատանքները դեռ շարունակվելու են, և հայկական առաջին պասիվ տան կառուցումը պարզապես ժամանակի հարց է:
Հաջողության բոլոր այս փոքր պատմությունները համարվում են երկրի ընդհանուր պայմանների, տնտեսական, բնապահպանական և հասարակության հետևանքների և, վերջապես, Հայաստանում էներգաարդյունավետության վիճակի պատկերավոր ցուցանիշներ: Էներգախնայողության միջոցառումների իրականացումը դեռ վաղ փուլում է: Այնուամենայնիվ, ձեռնարկվել են առաջին քայլեր, և այդ միջոցառումները կարելի է որակել որպես գործընթացի կարևորագույն քայլ, քանի որ դրանք ըստ էության հետագա զարգացման համար են: Եվ վերջապես, կարևոր հանգամանք է, որ էներգիայի արդյունավետության գաղափարը ընկած է ցանկացած կայուն ռազմավարության նախագծերի հիմքում` ապահով, կայուն և ներառական տնտեսական աճ երաշխավորելու համար:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին