Չնայած COVID-19 համաճարակի բացասական ազդեցությանը, GEFF-ը Հայաստանում ծրագրի համար 2021 թվականը հաջողված է և խոստումնալից՝ կանաչ ներդրումների աճի առումով։ Ավելի կոնկրետ, մինչև 2021 թվականի հիմնական արդյունքներն են՝
Թեև կանաչ ներդրումային բոլոր նախագծերը, առանց բացառության, նպաստել են ջերմոցային գազերի կրճատմանը և գրանցել են առնվազն 20% էներգաարդյունավետություն, հարկ ենք համարում կիսվել ուշադրության արժանացող մի շարք նախագծերի մասին տեղեկությամբ, որպես տարվա ամփոփում:
Ամենամեծ ծավալի ածխաթթու գազի կրճատմանը (381 տ/տարի) նպաստող նախագիծը վերգետնյա արևային էլեկտրակայանի ներդրումն է, որն իրականացվել է Արտաշատ քաղաքի գազալցակայաններից մեկի՝ Կարեն և Ռաֆիկ ՍՊԸ-ի կողմից: Ներդրումը վերականգնվող էներգետիկայի, հատկապես արևային էներգետիկայի ոլորտում, համարվում է օրինակելի նախագիծ։ Այն հանդիսանում է նոր՝ հարմարեցված տեխնիկական լուծումների և արդեն գոյություն ունեցող բիզնես գործառնությունների արդյունավետ համադրություն: Ինքնին հասկանալի է, որ ներդրումը նպաստում է էներգիայի արտաքին մատակարարներից կախվածության և էլեկտրաէներգիայի ու գործառնական ծախսերի զգալի կրճատմանը: Ներդրումների էկոլոգիապես մաքուր գործելու բաղադրիչը ևս կնպաստի ընկերության բարի համբավի ձևավորմանը:
Արարատի մարզի «Վարիանտ Գրուպ» ՍՊԸ թռչնաբուծական ֆաբրիկան ներդրում է կատարել բազմաֆունկցիոնալ՝ լիովին ավտոմատացված շերտավոր վանդակի համակարգ ձեռք բերելու համար, որը հագեցած է կերի բեռնման, ձվի հավաքման, ջրի մատակարարման, գոմաղբի մաքրման համակարգերով և այլ բաղադրիչներով: Ի տարբերություն հին համակարգի, ի թիվս այլ լուծումների, նոր սարքավորումն ունի ավելի արդյունավետ օդափոխման համակարգ՝ օդափոխության ճշգրիտ վերահսկմամբ արագության կառավարման չորս օդափոխիչներով: Բացի այդ, նոր համակարգը ապահովում է թռչունների բնական կենսառիթմի պահպանումը։ Շերտավոր վանդակի նոր համակարգի տեղադրումից հետո ընկերությունը հնարավորություն կունենա զգալիորեն ավելացնել իր արտադրական հզորությունը՝ ներառյալ թռչունների քանակները։ Ներդրումը խելացի միջոց է ռազմավարական նպատակներն ու բիզնեսի օպերատիվ կառավարումն ավելի փոխկապակցված իրականացնելու համար:
«Կատարո» ՍՊԸ-ի նոր տարածք՝ Արարատի մարզի Այնթափ համայնք տեղափոխվելու կապակցությամբ, ընկերությունը ձեռք է բերել գինու արտադրության նորարարական համակարգ, որը բաղկացած է բարձր արդյունավետության եվրոպական գինեգործական և շշալցման սարքավորումներից: Նոր համակարգը բնութագրվում է էներգիայի անչափ ցածր տեսակարար սպառմամբ, որի արդյունքում էներգիայի ծախսերը 41%-ով ցածր կլինեն շուկայական միջինից: Բացի այդ, ի հավելումն արտադրության հուսալիության բարձրացման և աշխատանքային պայմանների բարելավման, ներդրումը հնարավորություն կտա ընկերությանը շարունակել իր տեղական գինու արտադրությունը և, այդպիսով, շարունակել իր երկարաժամկետ հաջողության պատմությունը:
Մսամթերքի արտադրության առաջատար ընկերություն՝ «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ն կատարել է ամենաարդյունավետ ներդրումներից մեկը՝ Արզնի համայնքի իր արտադրամասում տեղադրելով նոր եվրոպական բարձր արդյունավետության սառնարանային համակարգ՝ բաղկացած օդով սառեցվող կոնդենսատորից և օդային հովացուցիչով կոմպրեսորից: Ներդրման առանձնահատկություններից մեկն այն է, որ ընկերությունը յուրաքանչյուր մեգավատ/ժ էներգախնայողության համար ծախսել է նվազագույն ֆինանսական միջոց՝ դրանով իսկ նպաստելով ընդհանուր ներդրումային արդյունավետությանը մեկ միավոր էներգախնայողության դիմաց: Բացի դրանից, այս ներդրման արդյունքում «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ն կհասնի իր նախանշած նպատակներին և ակնկալվող առավելություններին՝ բարելավելով արտադրության անվտանգությունը, արդյունավետությունը և արտադրանքի որակը:
Ներդրման հետգնման ժամկետի առումով ամենաարդյունավետ ներդրումներից մեկը «Դարոյնք» ՍՊԸ-ի կողմից իտալական բարձր արդյունավետություն ունեցող պտտվող դարակաշարային վառարանների ձեռք բերումն է, որն արդեն երկու տարի անց շահույթ կապահովի ընկերությանը: Նոր վառարանները թույլ են տալիս ավելի ճշգրիտ վերահսկել թխման և առավելագույնս օպտիմալ օգտագործել գոլորշու առաջացման գործընթացները։ Չնայած թխման ժամանակը կրճատվում է 23%-ով, ներդրումը հնարավորություն է տալիս նաև նվազագույնի հասցնել սարքավորումների պահպանման ծախսերը: Նոր սարքավորման ձեռքբերումը կարելի է դիտարկել որպես «Դարոյնք» ընկերության մրցունակության և տեղական շուկայում դիրքի ամրապնդման կարևոր քայլ:
Արևային էներգիան անվճար է և անսահման։ Այս կոնտեքստում, «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ն՝ Շիրակի մանրաթելերի արտադրության ընկերությունը, որի աշխատակիցների 70%-ը կանայք են, ներդրում կատարեց և տեղադրեց տանիքի վրա արևային կայան՝ նվազեցնելու իր էներգետիկ կախվածությունը, ինչպես նաև ապահովելու ընկերության երկարաժամկետ կայունությունը: Ներդրումն արդյունավետ է, ունի զրոյական արտանետում, տեղադրվել է արագ, ունի ցածր աղմուկ և սպասարկման անհրաժեշտություն: Եվ վերջապես, ամենակարևորը, այն օգնում է դանդաղեցնել գլոբալ տաքացման գործընթացը:
GEFF-ը Հայաստանում ծրագրի յուրաքանչյուր ներդրում ընտրված ոլորտում փոփոխություն է բերում՝ ներդրում կատարած ընկերությանը դարձնելով օրինակելի՝ գործընկերների և մրցակիցների համար: Նման ընկերությունները նպաստում են էներգիայի ակնհայտ խնայողությունների գրանցմանը, երկիրը դարձնում առավել կայուն և հզոր՝ ապագա տարիների մարտահրավերներն հաղթահարելու համար:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին