enam

Մրցունակ բիզնես և ներդրման արագ հետգնում էներգաարդյունավետ բեռնիչի գնման արդյունքում

Ներդրող
«Վիլ Ֆուդ» ՍՊԸ
Վայր
Կոտայք, Հայաստան
Ներդրում
Բեռնիչ
Investment Size
27,350 ԱՄՆ դոլար
Ֆինանսական արդյունքներ
Հետգնման ժամկետ՝ 3 տարի
Էներգախնայողություն
Տարեկան 161 ՄՎտժ
Ածխաթթու գազի արտանետման կրճատում
Տարեկան 43 տոննա
Ազդեցություն
Շահագործման և պահպանման ծախսերի նվազեցում, բարելավված անվտանգություն
Դոնոր կազմակերպություն
GCF, CIF

Էներգաարդյունավետ սարքավորումների ներդրման շնորհիվ պահածոյացված մրգերի և բանջարեղենի տեղական արտադրողը կարողանում է արտահանել իր արտադրանքը

«Վիլ Ֆուդ» ՍՊԸ մրգային և բանջարեղենային ավանդական պահածոների արտադրող է, որը հիմնադրվել է 2007թ. Կոտայքի մարզում: Հինգ տարվա ընթացքում ընկերությունն այնքան ամրապնդեց իր դիրքերը հայաստանյան շուկայում, որ սկսեց արտահանել իր արտադրանքը նաև Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ։

Այդ ժամանակներից ընկերությունը քայլեր է ձեռնարկել ընդլայնելու ոչ միայն տեսականին այլև արդիականացնելու սարքավորումները: Ներդրման դրական և բացասական կողմերը քննարկելուց հետո, ղեկավարությունը որոշել է դիմել լիզինգի համար և ձեռք բերել բարձրորակ բեռնիչ (HZM S25D): Ստանալով «Վիլ Ֆուդ» ՍՊԸ-ի հարցումը, GEFF-ի թիմը իրականացրել է նախագծի վերլուծություն և գնահատել է էներգիայի հնարավոր խնայողությունները:

Ձեռք բերված 27,347 ԱՄՆ դոլար արժողության նոր բեռնիչը հնարավորություն տվեց ընկերությանը նվազեցնել էներգիայի սպառումը տարեկան 161 ՄՎտ/ժ-ով, ինչը հանգեցրեց տարեկան 2,000 ժամ բարձր արդյունավետության աշխատանքին և նպաստեց տարեկան 43 տոննա CO2 արտանետումների կրճատմանը: 2,5 տոննա կշռող բեռնիչն առաջարկում է բարելավված շարժունակություն և շահագործում, այդպիսով ստեղծելով սննդամթերքի արտադրության համար ավելի մաքուր, անվտանգ և առողջ միջավայր:

«Էներգիայի գինը աճում է. հաշվի առնելով դա, մենք ցանկանում ենք մեր արտադրանքով մրցունակ լինել ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկաներում: Մեր հաջորդ ներդրումը լինելու է սննդամթերքի վերամշակման էներգաարդյունավետ սարքավորմամ ձեռք բերումը` միաժամանակ ընդլայնելով արտադրանքի տեսականին»,- ասում է տնօրեն Արմեն Առաքելյանը:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) և Կլիմայի Ներդրումային Ֆոնդերը (CIF):