Հնարավորությունների ընդլայնում էներգախնայողության միջոցով
2007թ․-ին հիմնադրված «Կարտոն-Տարա» ՍՊԸ-ն Հայաստանում թղթի արտադրությամբ զբաղվող առաջատար կազմակերպություններից է․ հիմնական արտադրատեսակներն են՝ ստվարաթուղթ, ստվարաթղթե արկղեր, ձվաբնիկ, տարատեսակ առաջնային և երկրորդային փաթեթավորում:
Ստվարաթղթի արտադրման սարքը հնացած էր և հաճախակի անսարքությունները հանգեցնում էին պատվերների ուշացման: Արտադրական գործընթացն արդիականացնելու և աճող պահանջարկը բավարարելու նպատակով, ղեկավարությունը որոշեց փոխարինել առկա հոսքագիծը նոր՝ 21%-ով բարձր էներգախնայողությամբ սարքավորումով: Ընկերության կանխատեսումներն են՝ բարձրացնել արտադրության ծավալները 25%-ով:
GEFF-ի թիմը վերլուծել է ծրագիրը՝ գնահատելով էներգիայի հնարավոր խնայողությունները, ֆինանսատեխնիկական պարամետրերը և ռիսկերը: 490,000 ԱՄՆ դոլարի ներդրումը թույլ է տալիս ընկերությանը տարեկան խնայել 108,591 ԱՄՆ դոլար, ինչը նշանակում է, որ ներդրումը մարվելու է 5 տարվա ընթացքում: Նոր սարքավորումը տարեկան 851 տոննայով կնվազեցնի CO2 արտանետումները, դրանով իսկ նպաստելով կլիմայի վրա արտադրական գործընթացի բացասական ազդեցության մեղմմանը:
«Կարտոն-Տարան ունի զարգացման մեծ ներուժ, քանի որ ունի հաճախորդների մեծ բազա և ձգտում է իր արտադրանքի համար առաջարկել որակյալ և մրցակցային գներ: Այս ներդրումով ցանկանում ենք լինել ավելի հասանելի և կայուն», նշեց ընկերության տնօրեն Խաչիկ Ավդալյանը:
Ծրագրին աջակցել են Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) և Կլիմայի Ներդրումային Ֆոնդերը (CIF):