2021թ. ապրիլին ՎԶԵԲ-ը նշում է իր հիմնադրման 30-րդ տարեդարձը։
ՎԶԵԲ-ը ստեղծվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում հետ սառըպատերազյան ժամանակաշրջանից հետո նոր դարաշրջան կառուցելու նպատակով: Հիմնման օրվանից մինչ օրս ՎԶԵԲ-ը պատմական դեր է խաղացել և յուրահատուկ փորձ է ձեռք բերել տարածաշրջանում փոփոխությունների խթանման գործում, ավելին՝ աջակցել է ավելի քան 6,000 նախագծերի իրականացմանը՝ կատարելով շուրջ 150 միլիարդ եվրոյի ներդրում: ՎԶԵԲ-ի բազմակողմանի գործողությունները երբեք ավելի կարևոր չեն եղել գլոբալ զարգացման համար, քան COVID-19 ճգնաժամի ընթացքում առողջության և տնտեսական ազդեցությունները հաղթահարելուն, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում կլիմայի փոփոխության հետևանքներին արձագանքելուն ուղղված աշխարհի ջանքերի կարևոր բաղադրիչ:
1990-ականների սկզբներին ՎԶԵԲ-ի կողմից մասնավոր հատվածի կարևորումը, որպես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում փոփոխությունների հիմնական շարժիչ ուժ, բազմիցս արդարացվել է: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ ՎԶԵԲ-ի հեղինակությունը հաստատվեց որպես բաց շուկա անցնելու փորձագետ:
Բանկը ամբողջովին ներգրավված է եղել բանկային համակարգերի բարեփոխումների, գների ազատականացման, սեփականաշնորհման (օրինականացում և քաղաքական երկխոսություն) և սեփականության իրավունքի համար պատշաճ իրավական դաշտերի ստեղծման, ինչպես նաև փոփոխության բոլոր կարևոր բաղադրիչների մեջ: Բարեփոխումներն իրականացվում էին խորհրդատվության, վերապատրաստման և տեխնիկական փորձաքննության տրամադրմամբ և լրացվում էին մասնավոր ու պետական հատվածներում զգալի ներդրումներով: Անցումային շրջանը սեփական՝ անբավարար միջոցներով ֆինանսավորման իրավիճակում, ՎԶԵԲ-ն իր աջակցությունը ցուցաբերեց՝ մասնավոր և պետական աղբյուրներից ներգրավելով արտաքին կապիտալ:
Չնայած նրան, որ Բանկ հավատարիմ է իր նախնական մանդատն իրականացնելուն, փոխվել և զարգացում է ապրել այն հասկացողությունը, թե ինչ է ենթադրում անցումը դեպի շուկայական տնտեսություն՝ հաշվի առնելով վերջին զարգացումները:
ՎԶԵԲ-ն ունի քաղաքական մանդատ այն առումով, որ աջակցում է միմիայն այն երկրներին, որոնք հավատարիմ են և կիրառում են բազմակուսակցական ժողովրդավարության և բազմակարծության սկզբունքները:
Գործունեության գրեթե 30 տարիների ընթացքում, ՎԶԵԲ-ն ավելի քան երբևէ համոզվել է, որ միայն ֆինանսավորվող ծրագրերը չեն կարող բերել այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են Բանկի գործունեության երկրներին։ Անհրաժեշտ է կատարել քաղաքականության բարեփոխումներ, ինչպես նաև ստեղծել ներդրումային բարենպաստ միջավայր:
Շրջակա միջավայրի պահպանումն ու կայուն էներգետիկայի առաջխաղացումը միշտ էլ կարևոր նշանակություն են ունեցել ՎԶԵԲ-ի ռազմավարության մեջ: Բնապահպանական կայուն զարգացումը խթանելու պարտավորությունը հստակ սահմանվել է Բանկի հիմնադրման օրվանից:
Վերջերս, Բանկի «Կանաչ տնտեսության անցումային մոտեցումը» (GET) կլիմայի ֆինանսավորումը դարձրել է Բանկի գործունեության կարևորագույն գործիք: Բանկն այժմ նպատակ է դրել` մինչև 2025 թվականն իր բիզնեսի ծավալի մեծ մասը լինի կանաչ:
ՎԶԵԲ-ը սպասարկում է իր բոլոր բաժնետերերի՝ հինգ մայրցամաքներից 69 երկրի, Եվրամիության (EU) և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) շահերը, և ոչ միայն այն երկրների շահերը, որոնք ստանում են իր ներդրումները (ռեկորդային 11 միլիարդ եվրոյի ներդրում՝ 2020 թվականին):
Ստորև բերված է ՎԶԵԲ-ի Նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի և Գլոբալ զարգացման կենտրոնի (CGD) նախագահ Մասուդ Ահմեդի հարցազրույցը, որը տեղի է ունեցել 2021 թվականի մարտի 30-ին։ Հարցազրույցի ընթացքում կողմերը անդրադարձել են ՎԶԵԲ-ի նոր հնգամյա ռազմավարությանը, կորոնավիրուսի համաճարակից վերականգնման քայլերին ու Բանկի՝ կանաչ տնտեսության, հավասար հնարավորությունների խթանման և թվային տրանսֆորմացիայի առաջխաղացման մասին հետագա ծրագրերին։