ՎԶԵԲ-ը և ՄԱԿ-ի զբոսաշրջային համաշխարհային կազմակերպությունը (UNWTO) միավորում են իրենց ուժերը` նպաստելու կայուն զբոսաշրջության զարգացմանը և կլիմայի փոփոխության ադապտացման ֆինանսավորման արագ տարածմանը, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի դերակատարների համար հասանելի դարձնելու կանաչ տեխնոլոգիաները` Կանաչ տեխնոլոգիաների ցանկ առցանց պլատֆորմի միջոցով: Ցանկի մեջ ներառված են համաշխարհային մակարդակով բոլոր արտադրողների լավագույն տեխնոլոգիաները:
Գաղտնիք չէ, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված ճգնաժամը առավել մեծ ազդեցություն է թողել զբոսաշրջության ոլորտի վրա: Այսօրվա առաջնահերթ խնդիրն է աջակցել այդ ոլորտի վերականգման գործընթացին, որտեղ ներգրավված են միլիոնավոր աշխատուժ: ՎԶԵԲ-ը և ՄԱԿ-ի ԶՀԿ-ը ներկայումս աշխատում են այդ ուղղությամբ, նպատակ ունենալով համաշխարհային մակարդակով նպաստել զբոսաշրջության ոլորտի կայուն վերականգնմանը:
Չնայած ճգնաժամային իրավիճակի կայունացման մասին դեռ վաղ է խոսել, սակայն արդեն իսկ հասկանալի է դառնում, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ավելի կանաչ զբոսաշրջության ոլորտ ունենալու համար:
ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների առաջխաղացման նպատակով, ՄԱԿ-ի ԶՀԿ-ը աջակցում է ՎԶԵԲ-ի Կանաչ տեխնոլոգիաների Ցանկի կիրառմանը, որը հավելյալ լրացում կարող է լինել արդեն իսկ գործող էներգաարդյունավետ առցանց գործիքների ռեսուրներին, ինչպիսիք են Հյուրանոցների էներգիայի լուծումներ (HES) կամ մեծ հավակնություն ունեցող` Զրո էներգիա օգտագործող հյուրանոց (neZEH) գործիքները:
Հյուրընկալության ոլորտը և զբոսաշրջության ոլորտը սպասարկող բիզնեսները հնարավորություն կունենան օգտվել Կանաչ Տեխնոլոգիաների ցանկից և գտնել ավելի քան 26,000 կանաչ տեխնոլոգիաներ: Ցանկի ստեղծմանը աջակցել է ՎԶԵԲ-ը` Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF), Կանաչ առևտրի խթանման ծրագրի (Green TFP) և Կլիմայի փոփոխության ծրագրի Ֆինանսների և տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնի (FINTECC) շրջանակներում:
Հնարավոր ներդրումները կնպաստեն ոլորտում գործող կազմակերպությունների էներգաարդյունավետության բարձրացմանը, վերկանգնվող էներգիայի աղբյուներից օգտվելու հնարավորությանը, ինչպես նաև ջրային և այլ ռեսուրսների կրճատմանը: Այդ ներդրումները կարող են ներառել էներգաարդյունավետ պատուհաններ և դռներ, շինության ջերմամեկուսացում, լուսավորություն, շինարարական սարքավորումներ և տեխնիկա, ֆոտովոլտային արևային պանելներ և երկրաջերմային ջրատաքացման պոմպեր:
ՎԶԵԲ-ի Զբոսաշրջության բաժնի տնօրեն Վլահո Կոյակովիչը նշել է, – «Համաշխարհային մակարդակով էներգիայի սպառման 40%-ը ընկնում է շենք/շինությունների վրա: Այս չափանիշը անգամ ավելի բարձր կարող է լինել հյուրընկալության ոլորտում, որտեղ տեսնում ենք ռեսուրսների և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև ածխածնի արտանետումների նվազեցման մեծ ներուժ: Մեծ ոգևորությամբ կշարունակենք մեր համագործակցությունը ՄԱԿ-ի ԶՀԿ-ն հետ` աջակցելու զբոսաշրջության ոլորտի բիզնեսներին կորոնավիրուսի համաճարակի դժվարին ժամանակներում: Մենք համոզված ենք, որ ՎԶԵԲ-ի Կանաչ տեխնոլոգիաների ցանկը, որպես գործիք, հնարավորություն կտա գալիք տարիներում ունենալ ավելի էներգաարդյունավետ զբոսաշրջության ոլորտ»:
Կանաչ տեխնոլոգիաների ցանկը, որպես գործիք, կնպաստի կլիմայի փոփոխության ադապտացման ֆինանսավորման զարգացմանը GEFF ծրագրի և ՎԶԵԲ-ի այլ ֆինանսական ծրագրերի շրջանակում, որոնք իրականացվում են ՎԶԵԲ-ի դոնոր և գործընկեր կազմակերպությունների`Եվրոպայի Միության, Կանաչ կլիմայի հիմնադրամի, Կլիմայի ներդրումային ֆոնդերի կողմից:
Կանաչ տեխնոլոգիաների ցանկ-գործիքը մշակվել է ՎԶԵԲ-ի կողմից GEFF ծրագրի շրջանակում` Ավստրիական դաշնային ֆինանսների նախարարության ֆինանսական աջակցությամբ:
Աղբյուրը` ՎԶԵԲ:
Բաժանորդագրվեք մեր եռամսյակային տեղեկագրին